Փեզեշքյան. Ճնշման և շրջափակման պայմաններում բանակցությունները հնարավոր չեն
Պակիստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ ճնշման և թշնամական գործողությունների շարունակությունը լրջորեն խոչընդոտել է դիվանագիտության ուղուն, և Իրանը նման պայմաններում բանակցություններ չի վարի։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Շահբազ Շարիֆի հետ իր հինգերորդ հեռախոսազրույցում, անդրադառնալով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ներխուժումից հետո տեղի ունեցած զարգացումներին, Մասուդ Փեզեշքյանը քննարկել է հրադադարի կարգավիճակը և քաղաքական նախաձեռնությունների գործընթացը։ Նա քննադատել է Վաշինգտոնի հակասական մոտեցումը և ասել. «Բանակցությունների ուղերձ հղելը ծովային շրջափակման և դաշտային ճնշումների ուժեղացման հետ միաժամանակ, գործնականում ոչնչացնում է վստահության մթնոլորտը»։
Ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը չի սկսել պատերազմը, Իրանի նախագահը հավելել է. «ԱՄՆ թշնամական գործողությունների շարունակությունը հակասում է քաղաքական կարգավորման մասին Վաշինգտոնի պնդումներին, ինչը մեծացրել է անվստահության մակարդակը»։
Նրա խոսքով՝ երկխոսության ուղին հաջող կլինի միայն այն դեպքում, երբ մյուս կողմը ճնշման փոխարեն որդեգրի փոխադարձ հարգանքի մոտեցում։
Պակիստանի վարչապետն իր երկրի ժողովրդի համերաշխությունը հայտնելով Իրանի հետ, նշել է, որ Իրանի ժողովրդի դիմադրությունն ու դիմացկունությունը օրինակելի է։ Նա ընդգծել է քաղաքական լուծման հասնելու անհրաժեշտությունը. լուծում, որը, պահպանելով Իրանի արժանապատվությունը, կնպաստի տարածաշրջանի կայունությանը և զարգացմանը։
Հարկ է նշել, որ Իրան-ԱՄՆ, երբ բանակցությունների հեռանկարները ավելի քան երբևէ կախված են լարվածության նվազեցումից և կողմերի վարքագծի փոփոխությունից։