Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i245286-Եթե_Արևմուտքը_խոչընդոտի_Հաղթանակի_տոնը_նշելուն_ներում_չի_լինի._Լավրով
Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
(last modified 2026-05-08T12:41:53+00:00 )
Մայիս 08, 2026 16:08 Asia/Tehran
  • Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով

Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ուզում եմ ասել ամենայն անկեղծությամբ և ամենայն պատասխանատվությամբ. եթե այն, ինչ հիմա Ուկրաինայի միջոցով անում են Արևմուտքում վերածնվող նացիստները, նրանց ներում չի լինի»,- նշել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է վերացնի անվտանգության ցանկացած սպառնալիք, որը բխում է ուկրաինական տարածքից։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացմանը Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մայիսի 9-ի շքերթի ժամանակ Մոսկվա կարող են ժամանել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքեր։

Ի պատասխան ՌԴ ՊՆ-ն զգուշացրել էր, որ հանդիսավոր միջոցառումները ձախողելու ցանկացած փորձի զինվորականները կպատասխանեն Կիևին հասցվող զանգվածային հրթիռային հարվածով։