Բաղայի․ Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը
https://parstoday.ir/hy/news/world-i246018-Բաղայի_Իրանը_դեմ_է_Հարավային_Կովկասի_գործընթացներում_արտատարածաշրջանային_ուժերի_միջամտությանը
Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։ Հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ՝ Իսմայիլ Բաղային:
(last modified 2026-05-30T08:55:39+00:00 )
Մայիս 30, 2026 12:08 Asia/Tehran
  • Բաղայի․ Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը

Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։ Հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ՝ Իսմայիլ Բաղային:

Բաղային ևս մեկ անգամ հաստատել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ:

«Մենք կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Աջակցում ենք տրանսպորտային կապերի զարգացմանը, եթե դրանք նպաստում են տնտեսական աճին և չեն ազդում պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա, ինչպես նաև չեն փոխում տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը», - հայտարարել է նա։

Դիվանագետի խոսքով՝ Հարավային Կովկասի հարցերում արտատարածաշրջանային խաղացողների միջամտությունը հակասում է տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին։

Նա վստահեցրել է, որ Իրանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը և սերտ կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ:

Հայաստանի ԱԳՆ Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև  «ԹՐԻՓՓ ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։

 Նշելի, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։   Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ  զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։