Ռուսաստանն առաջին անգամ Ուկրաինայում թիրախավորել է ամերիկյան ընկերություն
https://parstoday.ir/hy/news/world-i248334-Ռուսաստանն_առաջին_անգամ_Ուկրաինայում_թիրախավորել_է_ամերիկյան_ընկերություն
Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայում գործող ամերիկյան անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանին։
(last modified 2026-07-31T08:28:16+00:00 )
Հուլիս 31, 2026 11:53 Asia/Tehran
  • Ռուսաստանն առաջին անգամ Ուկրաինայում թիրախավորել է ամերիկյան ընկերություն

Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայում գործող ամերիկյան անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանին։

Tasnim-ի հաղորդմամբ՝ The Guardian-ը գրել է, որ Կիևում գտնվող անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանը, որը շահագործում է ամերիկյան Terminal Autonomy ընկերությունը, ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման։

Գործակալության տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ, սա առաջին դեպքն է, երբ Մոսկվան այս պատերազմի ընթացքում թիրախավորում է ամերիկյան ընկերություն։

Նշվում է, որ գործարանում արտադրվում են արհեստական բանականության վրա հիմնված անօդաչու թռչող սարքեր, որոնք համալրված են ռուսական էլեկտրոնային պատերազմի համակարգերի ազդեցությանը դիմակայող ուղղորդման համակարգերով։