BRICS-ի ֆինանսական ուղի․ առևտրային գործարքների անվտանգության նոր լուծում
https://parstoday.ir/hy/news/world-i248908-brics_ի_ֆինանսական_ուղի_առևտրային_գործարքների_անվտանգության_նոր_լուծում
ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահը Հնդկաստանում BRICS -ի ֆինանսական հանդիպումների երկրորդ օրը կարևորել է կառույցի շրջանակում հատուկ ֆինանսական ուղու ստեղծման և անդամ երկրների ազգային վճարային համակարգերի միացման անհրաժեշտությունը։
(last modified 2026-08-13T13:35:57+00:00 )
Օգոստոս 13, 2026 17:03 Asia/Tehran
  • BRICS-ի ֆինանսական ուղի․ առևտրային գործարքների անվտանգության նոր լուծում

ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահը Հնդկաստանում BRICS -ի ֆինանսական հանդիպումների երկրորդ օրը կարևորել է կառույցի շրջանակում հատուկ ֆինանսական ուղու ստեղծման և անդամ երկրների ազգային վճարային համակարգերի միացման անհրաժեշտությունը։

Իրանի հեռուստատեսության փոխանցմամբ՝ Հեմմաթին նշել է, որ BRICS-ի ֆինանսական համագործակցության զարգացումը պետք է դուրս գա ընդհանուր քննարկումների շրջանակից և հանգեցնի անդրսահմանային վճարումների ու հաշվարկների համար գործնական, անվտանգ և կայուն ենթակառուցվածքների ստեղծման։

Իրանի Կենտրոնական բանկի նախագահի խոսքով՝ վճարային համակարգերի միացումը և ազգային արժույթների օգտագործման ընդլայնումը կնվազեցնեն BRICS -ից դուրս ֆինանսական ուղիներից կախվածությունը, ինչպես նաև կնպաստեն անդամ երկրների միջև առևտրային գործարքների արագության բարձրացմանը, ծախսերի նվազեցմանը և անվտանգության ամրապնդմանը։

Նա հավելել է, որ Իրանը նախկինում արդեն սկսել է BRICS -ի անդամ երկրների վճարային համակարգերի միացման տեխնիկական, իրավական և գործնական ասպեկտների ուսումնասիրությունը և պատրաստ է համագործակցել այս ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ։

Իրանի Կենտրոնական բանկի նախագահը նաև նշել է, որ Իրանի անդամակցությունը ԲՐԻՔՍ-ի Նոր զարգացման բանկին կարող է նպաստել զարգացման ծրագրերի ֆինանսավորման ընդլայնմանը, ներդրումային համագործակցության խորացմանը և անդամ երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը։