Ռուսաստանի դեսպանին հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն
https://parstoday.ir/hy/news/world-i249118-Ռուսաստանի_դեսպանին_հրավիրել_են_Ադրբեջանի_արտաքին_գործերի_նախարարություն
Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
(last modified 2026-08-18T12:04:44+00:00 )
Օգոստոս 18, 2026 13:46 Asia/Tehran
  • Ռուսաստանի դեսպանին հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Հանդիպման ընթացքում ռուսական կողմին են փոխանցվել ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունն ու վճռական բողոքը՝ կապված այն սադրիչ, վիրավորական և սպառնալիք պարունակող հայտարարությունների հետ, որոնք վերջին շրջանում հնչում են Ռուսաստանի Դաշնության մեդիա և տեղեկատվական դաշտում՝ Ադրբեջանի Հանրապետության, ադրբեջանական ժողովրդի և երկրի ղեկավարության հասցեին։

Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել այն հայտարարությունների վրա, որոնք հնչել են 2026 թվականի օգոստոսի 13-ին հաղորդման ընթացքում, որը հեռարձակվել է «Մտընկալման մաքրություն» նախագծի շրջանակում, և ուղղված են եղել մեր երկրի, մեր ժողովրդի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության դեմ։

Բացի այդ, ռուսական կողմին հիշեցրել են «Սպուտնիկ» ռադիոկայանի օգոստոսի 7-ի եթերում հնչած անհեթեթ պնդումների մասին՝ Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում» ներառելու վերաբերյալ, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին «Սպաս» հեռուստաալիքով Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ վիրավորական բնույթի նյութերի կրկնակի հրապարակման և սադրիչ դատողություններ հնչեցնելու մասին։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի պետության ներքին քաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդի և Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերի հնչեցումը անընդունելի են։

Նշվել է, որ, չնայած ադրբեջանական կողմի բազմակի կոչերին՝ դադարեցնել նման գործունեությունը և այս հարցի քննարկմանը տարբեր քաղաքական մակարդակներում, նմանատիպ հռետորաբանության շարունակումը՝  էլ ավելի կոշտ ձևով, լուրջ մտահոգություն է առաջացնում։

Հանդիպման ընթացքում ռուսական կողմին կրկին փոխանցվել են մեր ակնկալիքները՝ անհետաձգելի և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, որպեսզի վերջ դրվի Ռուսաստանի տեղեկատվական և մեդիա տարածքում Ադրբեջանի նկատմամբ սադրիչ, սպառնալիք պարունակող և բռնություն քարոզող հռետորաբանությանը․- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Ավելի վաղ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել այս կապակցությամբ։