Միրշայմեր․ ԱՄՆ-ն այլ ելք չունի, քան ընդունել Իրանի պահանջները
Ամերիկացի միջազգային հարաբերությունների ամերիկացի տեսաբան Ջոն Միրշայմերը նշել է, որ Հորմուզի նեղուցը բացելու միակ ճանապարհը ԱՄՆ-ի կողմից Իրանի պահանջներն ընդունելն է։
Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Միրշայմերն ասել է, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտությունում հասնել անգամ սահմանափակ հաղթանակի։ Նրա խոսքով՝ եթե Վաշինգտոնը ցանկանում է բացել նեղուցը և կանխել տնտեսական աղետը, ապա Իրանի գրեթե բոլոր պահանջներին համաձայնելուց բացի այլ ընտրություն չունի։
Համալսարանի պրոֆեսորը հիշեցրել է, որ Իրանի դեմ պատերազմի սկզբում ԱՄՆ-ն ուներ չորս հիմնական նպատակ՝ իշխանափոխություն, Իրանի հարստացման կարողությունների դադարեցում, հրթիռային կարողությունների ոչնչացում և Իրանի կողմից Դիմադրության խմբերին աջակցության դադարեցում։ Նրա խոսքով՝ այդ նպատակներից ոչ մեկին ԱՄՆ-ն չի հասել, և դրանց իրականացման որևէ հնարավորություն նույնպես չկա։
Միրշայմերը շեշտել է, որ ԱՄՆ-ն ռազմական տարբերակ չունի, իսկ լարվածության հետագա սրումը ամերիկացիների համար աղետալի կլինի։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, իրանցիները կարծում են, որ ռազմական տարբերակ ունեն և կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը։