Իսլանդիայի ժողովուրդը հանրաքվեում մերժել է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների վերսկսումը
https://parstoday.ir/hy/news/world-i249600-Իսլանդիայի_ժողովուրդը_հանրաքվեում_մերժել_է_Եվրամիությանն_անդամակցելու_բանակցությունների_վերսկսումը
Իսլանդիայի քաղաքացիները փոքր տարբերությամբ դեմ են քվեարկել իրենց երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսմանը։ Այս արդյունքը հարված է համարվում Հյուսիսային Եվրոպայում հարուստ և ռազմավարական նշանակություն ունեցող նոր անդամ ներգրավելու Բրյուսելի ջանքերին։
(last modified 2026-08-30T12:39:09+00:00 )
Օգոստոս 30, 2026 16:06 Asia/Tehran
  • Իսլանդիայի ժողովուրդը հանրաքվեում մերժել է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների վերսկսումը

Իսլանդիայի քաղաքացիները փոքր տարբերությամբ դեմ են քվեարկել իրենց երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսմանը։ Այս արդյունքը հարված է համարվում Հյուսիսային Եվրոպայում հարուստ և ռազմավարական նշանակություն ունեցող նոր անդամ ներգրավելու Բրյուսելի ջանքերին։

«Իսլանդիան հանրաքվեում մերժեց Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները» վերնագրով զեկույցում «Գարդիան» թերթը գրել է, որ Իսլանդիայի հանրային լրատվամիջոցի հրապարակած արդյունքների համաձայն՝ ձայների հաշվարկը ցույց է տալիս, որ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսմանը դեմ հանդես եկողները հաղթանակ են տարել։

Գրեթե բոլոր ձայների հաշվարկից հետո ընտրողների 52․5 տոկոսը դեմ է քվեարկել բանակցությունների վերսկսմանը, իսկ 47․5 տոկոսը՝ կողմ։ Ընտրատարածքներից մեկում դեռևս մնում է հաշվել ձայների չնչին քանակ, սակայն այդտեղի արդյունքները ևս վկայում են հակառակորդների առավելության մասին, ուստի վերջնական արդյունքի փոփոխության հավանականությունը գնահատվում է շատ փոքր։