Լագարդ․ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի պատճառով Եվրոպայում գնաճը կպահպանվի
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի պատճառով եվրոգոտու գնաճը նախորդ կանխատեսումներից ավելի երկար ժամանակ կմնա բարձր մակարդակի վրա։
Pars Today-ը, IRIB-ին հղում անելով, հայտնում է, որ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդն ընդգծել է. «ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմի շարունակությունը և հատկապես Ռուսաստանում նավթավերամշակման հզորությունների կրճատումը ճնշման տակ կպահեն էներգակիրների գները և նույնիսկ կվտանգեն տնտեսական աճը»։
Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Եվրոպական կենտրոնական բանկը Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր երկրորդ անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ ավանդային տոկոսադրույքը հասցնելով 2,5 տոկոսի։