ԱՄՆ սենատոր. Պենտագոնը թաքցնում է տարածաշրջանի ռազմակայաններին հասցված միլիարդավոր դոլարների վնասը
Ամերիկացի սենատոր Քրիս Մերֆին, բացահայտելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներ Կոնգրեսի ներկայացուցիչների մուտքը Պենտագոնի կողմից արգելելու փաստը, հայտարարել է, որ այդ քայլը պատերազմի պատճառած վնասի իրական չափերը միտումնավոր թաքցնելու փորձ է։ Նրա խոսքով՝ վնասի իրական չափը, հավանաբար, հասնում է միլիարդավոր դոլարների։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Մերֆին նշել է, որ Մերձավոր Արևելք իր վերջին այցի ընթացքում, ի տարբերություն նախորդ բազմաթիվ այցերի, իրեն ամբողջությամբ արգելվել է մուտք գործել ԱՄՆ ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Կատարում գտնվող Ալ Ուդեյդ ավիաբազա։
Նա ընդգծել է, որ Կոնգրեսի անդամ լինելու ընթացքում շուրջ 12 անգամ այցելել է Մերձավոր Արևելք, սակայն մինչ այժմ երբևէ չի արգելվել մուտք գործել ԱՄՆ ռազմական օբյեկտներ։
ԱՄՆ սենատորը հավելել է, որ վնասված ռազմակայաններ Կոնգրեսի ներկայացուցիչների այցելությունների կանխումը մտահոգություն է առաջացնում, որ Պենտագոնը փորձում է հասարակությունից և օրենսդիրներից թաքցնել վնասների և պատերազմի ծախսերի իրական չափը։