200,000 ԱՄՆ դոլար անցման տուրք իսպանական նավերի համար
-
200,000 ԱՄՆ դոլար անցման տուրք իսպանական նավերի համար
Pars Today - ԱՄՆ Դաշնային ծովային հանձնաժողովը, մեղադրելով Իսպանիային՝ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող նավերի մուտքը իր նավահանգիստներ սահմանափակելու մեջ, առաջարկել է սահմանել 200,000 դոլար անցման տուրք իսպանական դրոշի ներքո նավարկող նավերի յուրաքանչյուր ուղևորության համար և սահմանափակել որոշ ապրանքների ներմուծումը այս եվրոպական երկրից։
Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հայտնումէ, որ ԱՄՆ Դաշնային ծովային հանձնաժողովը չորեքշաբթի օրը առաջարկել է վճարներ սահմանել իսպանական դրոշի ներքո նավարկող բոլոր նավերի համար և սահմանափակել որոշ ապրանքների ներմուծումը այս երկրից։ Այս մարմինը պնդում է, որ Իսպանիան ստեղծել է անբարենպաստ պայմաններ ծովային տրանսպորտի ոլորտում ԱՄՆ դրոշի ներքո նավարկող նավերի ակտիվության համար։
ԱՄՆ Դաշնային ծովային հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերին հետաքննություն է սկսել այս հարցի վերաբերյալ՝ պնդելով, որ Իսպանիան խոչընդոտել է ԱՄՆ դրոշի ներքո նավարկող նավերի մուտքը իր նավահանգիստներ։ Հանձնաժողովի տվյալներով՝ այդ նավերից մի քանիսը բեռներ էին տեղափոխում ԱՄՆ ծովագնացության վարչության ծովային անվտանգության ծրագրի (MARAD) շրջանակներում։
Առաջարկվող սակագների համաձայն, կսահմանվեն 200,000 դոլարի տուրք Իսպանիայի դրոշի ներքո նավարկող նավերի յուրաքանչյուր ուղևորության համար: Կարող է սահմանափակվել նաև որոշակի իսպանական ապրանքների ներմուծումը, ինչպիսիք են՝ օծանելիքը և կոսմետիկան, յուղերը և ճարպերը, կերամիկան, քարե իրերը, շաքարավազը և հրուշակեղենը։
Հանձնաժողովը պատճառաբանուել է, որ ծովային տրանսպորտում անբարենպաստ պայմանները լուրջ հետևանքներ ունեն միջազգային ծովային մատակարարման շղթայի արդյունավետության և հուսալիության, ԱՄՆ արտահանումների, ազգային անվտանգության և այս երկրի առևտրային նավատորմի համար։