Իրանի մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն
https://parstoday.ir/hy/news/world-i251334-Իրանի_մինչև_23_տարեկանների_հունահռոմեական_ըմբշամարտի_հավաքականը_դարձավ_աշխարհի_չեմպիոն
Pars Today - Իրանի մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը նվաճեց Միացյալ Նահանգներում աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ 5 մեդալով և 119 միավորով։
(last modified 2026-10-15T12:03:47+00:00 )
Հոկտեմբեր 15, 2026 15:32 Asia/Tehran
  • Իրանի մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն
    Իրանի մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն

Pars Today - Իրանի մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը նվաճեց Միացյալ Նահանգներում աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ 5 մեդալով և 119 միավորով։

Հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդել է, որ Իրանի հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճեցին Էրֆան Ջարքանին 63 կգ քաշային կարգում, Աբոլֆազլ Մահմադին՝ 82 կգ քաշային կարգում և Յասին Յազդին՝ 87 կգ քաշային կարգում։

Իրանից նաև բրոնզե մեդալ նվաճեցին Մոհամմադ Քամալին 67 կգ քաշային կարգում և Մոհամմադ Հադի Սեյդին՝ 97 կգ քաշային կարգում։

Ղազախստանի և Ռուսաստանի հավաքականները զբաղեցրին համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։