Չինաստանում մտածում են ստորջրյա «Մեծ Չինական պատ»-ի կառուցման մասին
Չինաստանը պլանավորում է ստորջրյա «Մեծ Չինական պատ» կառուցել, գրում է Dailytechinfo–ն։ Չինաստանի կառավարությունը նախատեսում է կառուցել «ստորջրյա տիեզերական կայան», որը կօգտագործվի Հարավչինական ծովի տարածքում օգտակար հանածոների հանքերի հետախուզման եւ մի շարք գիտական հետազոտությունների համար։
Եթե հաշվի առնենք, որ Հարավչինական ծովն այն վայրն է, որտեղ համընկնում են Չինաստանի, Վիետնամի եւ Ֆիլիպինների շահերը, պարզ է դառնում ստորջրյա կայանի տեղանքի ընտրությունը, քանի որ, ամեն ինչից զատ, այն կդառնա հիմք երկրորդ մասշտաբային չինական նախագծի իրագործման համար, որը կարելի է բնութագրել «ստորջրյա Մեծ Չինական պատ»։
Այդ ստորջրյա պատը իրենից կներկայացնի ճյուղավորված ցանց, որը բաղկացած է լինելու ստացիոնար եւ լողացող սենսորներից, ստորջրյա ռոբոտներից, ավտոմատացված նավերից եւ անօդաչու թռչող սարքերից։ Տարբեր երկրների հատուկ ծառայությունները արդեն որոշ ժամանակ տեղյակ էին, որ Չինաստանում կա տվյալ նախագիծը, բայց միայն վերջերս Չինաստանի կառավարությունը հրապարակեց որոշ տվյալներ, ըստ որոնց, կարելի է դատել, որ համակարգի հետագա հիմնական նպատակն է լինելու թշնամու սուզանավերի հայտնաբերումը եւ հակահարված տալը։