ՆԱՏՕ-ն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
https://parstoday.ir/hy/news/world-i25264-ՆԱՏՕ_ն_աջակցում_է_ղարաբաղյան_հակամարտության_խաղաղ_կարգավորմանը
Ղարաբաղյան հարցը ընդգրկվելու է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ հաղորդագրության մեջ: Այս մասին գագաթաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2016 16:18 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Ղարաբաղյան հարցը ընդգրկվելու է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ հաղորդագրության մեջ: Այս մասին գագաթաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Մեր ասելիքն այն է, որ մենք կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը ու զերծ մնալ բռնությունից, նաեւ շարունակել բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումը»,- նշել է նա: Սթոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է այն ջանքերին, որոնք ուղղված են բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: