Հարավային Սուդանում զինվորականները հարձակվել են փոխնախագահի նստավայրի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i25585-Հարավային_Սուդանում_զինվորականները_հարձակվել_են_փոխնախագահի_նստավայրի_վրա
Հարավային Սուդանում նախագահ Սալվե Կիիրին հավատարիմ զինվորականները հարձակվել են մայրաքաղաք Ջուբայում փոխնախագահ Ռիեկ Մաշարի նստավայրի վրա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2016 17:31 Asia/Tehran
  • Հարավային Սուդանում զինվորականները հարձակվել են փոխնախագահի նստավայրի վրա

Հարավային Սուդանում նախագահ Սալվե Կիիրին հավատարիմ զինվորականները հարձակվել են մայրաքաղաք Ջուբայում փոխնախագահ Ռիեկ Մաշարի նստավայրի վրա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

«Փոխնախագահին հավատարիմ ուժերը, որոնք երկու տարի շարունակ պատերազմում են նախագահ Կիիրի զորքերի դեմ, հետ են մղել հարձակումը: Այժմ հանգիստ իրադրություն է»,- հայտարարել է Մաշարի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցած մի քանի օրերի ընթացքում մայրաքաղաքում բախումների հետեւանքով 272 մարդ է զոհվել: