Եվրամիություն-Չինաստան 18-րդ գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 12-13-ը Պեկինում
Հուլիս 11, 2016 16:07 Asia/Tehran
Եվրամիություն-Չինաստան 18-րդ գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 12-13-ը Պեկինում: Այս մասին հաղորդում է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը:
«Քննարկումները կենտրոնանալու են քաղաքական և տնտեսական հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային խնդիրների վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է Եվրախորհրդի տարածած մամուլի հաղորդագրութան մեջ:
Հանդիպմանը ներկա կլինի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և այլք:
Պիտակ