Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով զոհերի թիվն անցել է 260-ը
Հուլիս 16, 2016 12:17 Asia/Tehran
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նոր տվյալներ է հայտարարել երկրում հուլիսի 15-ի երեկոյան սկսված ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով գրանցված զոհերի և վիրավորների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Այս ըմբոստությունը ճնշվել է, զոհվել է իշխանության 161 կողմնակից, մինչև այժմ վիրավորների թիվը 1440 է: Այս դեպքի հետ կապված մինչև հիմա ձերբակալվել է 2 հազար 839 զինվորական, այդ թվում և բարձրաստիճան այրեր»,- հայտարարել է Յըլդըրըմը:
Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ումիթ Դյունդարը հայտնել էր, որ բախումներում սպանվել է հեղաշրջման կողմնակից 104 մարդ:
Պիտակ