Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնել է ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը
https://parstoday.ir/hy/news/world-i26464-Թուրքիայում_ռազմական_հեղաշրջման_փորձը_նախաձեռնել_է_ռազմաօդային_ուժերի_նախկին_ղեկավարը
Թուրքիայում հուլիսի 15-ին ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձ հետևում կանգնած է եղել երկրի ռազմաօդային ուժերի նախկին ղեկավար Աքըն Օզթուրքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2016 14:46 Asia/Tehran
  • Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնել է ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը

Թուրքիայում հուլիսի 15-ին ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձ հետևում կանգնած է եղել երկրի ռազմաօդային ուժերի նախկին ղեկավար Աքըն Օզթուրքը:

Այս հարցում նրան աջակցել է փեսան` գնդապետ Հաքան Քարաքուշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:

Ուշագրավ է, որ հուլիսի 15-ին Էսքիշեհիրում Թուրքիայի զինված ուժերի բոլոր բարձրաստիճան սպաներն ու հրամանատարները ներկա էին հակաօդային պաշտպանության հրամանատար Իլհան Շանվերի աղջկա հարսանիքին: Բարձրաստիճան զինվորականներից հարսանիքին միայն ներկա չի եղել Աքըն Օզթուրքը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ումիթ Դյունդարը նոր տվյալներ է հրապարակել հուլիսի 15-ի գիշերը ձեռնարկված հեղաշրջման ձախողված փորձի ժամանակ գրանցված զոհերի վերաբերյալ: Աթաթուրքի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Դյունդարը հայտնել է, որ մինչ այս պահը եղած տվյալներով` զոհվել է իշխանության 161 կողմնակից: Վիրավորների թիվը 1154 է: Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1563 զինվոր: Հեղաշրջման կողմնակից 104 մարդ բախումներում սպանվել է: