Ֆեթուլլահ Գյուլեն. Հեղաշրջումը բեմադրել էր Էրդողանը
https://parstoday.ir/hy/news/world-i26518-Ֆեթուլլահ_Գյուլեն._Հեղաշրջումը_բեմադրել_էր_Էրդողանը
Ֆեթուլլահ Գյուլենը կտրականապես հերքում է Թուրքիայի իշխանությունների մեղադրանքները, թե ինքը կապ ունի հեղաշրջման փորձի հետ: Այս մասին ասված է Գյուլենի հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2016 04:26 Asia/Tehran
  • Ֆեթուլլահ Գյուլեն. Հեղաշրջումը բեմադրել էր Էրդողանը

Ֆեթուլլահ Գյուլենը կտրականապես հերքում է Թուրքիայի իշխանությունների մեղադրանքները, թե ինքը կապ ունի հեղաշրջման փորձի հետ: Այս մասին ասված է Գյուլենի հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը:

«Ես խստորեն դատապարտում եմ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը: Որպես տարբեր ռազմական հեղաշրջումներից տուժած մարդ՝ ես հատկապես վիրավորական եմ համարում նման ակցիաներին մասնակցելու մասին մեղադրանքները: Ես կտրականապես հերքում եմ նման մեղադրանքները»,- ասել է Գյուլենը:

Նա լրատվամիջոցների հետ զրույցում նաեւ նշել է, որ չի հավատում, թե աշխարհում ինչ-որ մեկը կհավատա Էրդողանի մեղադրանքներին: Միաժամանակ նա չի բացառել, որ հեղաշրջումը բեմադրված է եղել, որը կատարել է Էրդողանը սեփական իշխանության ամրապնդման համար: