Գերմանիայում կացնով զինված մարդը գնացքում վիրավորել է 10-ից ավելի անձի
Հուլիս 19, 2016 04:10 Asia/Tehran
Գերմանիայում կացնով զինված մարդը գնացքում հարձակվել է մարդկանց վրա, կա մոտ 10-15 վիրավոր:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է Guardian-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Ըստ Main Post-ի տեղեկությունների՝ իրավապահները կրակել են ենթադրյալ հանցագործի վրա, ոստիկանությունը դեռ շարունակում է հատուկ գործողությունները: Դեպքը պատահել է հարավային բավարական քաղաք Վուրցբուրգում:
BBC-ի հրապարակման համաձայն՝ ավելի քան 20 վիրավորներից 3-ը ստացել են ծանր վնասվածքներ: Գերմանական ԶԼՄ-ներից մեկի նրկայացուցիչը Թվիթերում գրել, որ հարձակվողը 17-ամյա աֆղանցի տղա է: Ոստիկանության ներկայացուցիչն էլ տեղեկացրել է, որ հարձակում գործած անձը փախչելիս սպանվել է:
Պիտակ