Գերմանիայում հարկավոր է սահմանափակել հրազեն կրելու թույլտվությունը. փոխկանցլեր
https://parstoday.ir/hy/news/world-i27499-Գերմանիայում_հարկավոր_է_սահմանափակել_հրազեն_կրելու_թույլտվությունը._փոխկանցլեր
Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը Մյունխենում տեղի ունեցած ողբերգությունից հետո կոչ է արել սահմանափակել հրազեն կրելու թույլտվությունը և ուժեղացնել վերահսկողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2016 05:03 Asia/Tehran
  • Գերմանիայում հարկավոր է սահմանափակել հրազեն կրելու թույլտվությունը. փոխկանցլեր

Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը Մյունխենում տեղի ունեցած ողբերգությունից հետո կոչ է արել սահմանափակել հրազեն կրելու թույլտվությունը և ուժեղացնել վերահսկողությունը:

Այդ մասին նա հայտարարել է Berliner Morgenpost-ին տված հարցազրույցում:

«Հրազենի վերահսկողությունը կարևոր պահ է: Մենք պետք է շարունակենք անել հնարավորը զենքի հասանելիությունը կրճատելու և խիստ հսկողություն սահմանելու համար: Ինչպե՞ս կարող էր 18-ամյա հոգեպես անհավսարակշիռ անձը հրազեն ստանալ: Դա դեռ պետք է իմանանք»,-ընդգծել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին  18-ամյա գերմանացին հրաձգություն էր սկսել Մյունխենում: Նա սպանել է 9 հոգու, վիրավորել 27-ին: Դրանից հետո հանցագործն ինքնասպան է եղել: