Գերմանիայի իշխանությունները կխստացնեն զենքի վերահսկողությունը երկրում
Հուլիս 24, 2016 11:17 Asia/Tehran
Գերմանիայի փոխկանցլեր Զիգմեր Գաբրիելը Մյունխենում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կոչ է արել սահմանափակել մարդկանց հասանելիությունը զենքի նկատմամբ եւ խստացնել զենքի շրջանառության վերահսկողությունը:
«Զենքի հանդեպ վերահսկողությունը չափազանց կարեւոր հարց է: Մենք ամեն բան պետք է անենք, որպեսզի սահմանափակենք մարդկանց հասանելիությունը մարտական զենքերի հանդեպ: Ինչպես կարող էր տասնութամյա մարդը, ով ունի անկայուն հոգեբանություն ձեռք բերել զենք, դեռ պետք է ուսումնասիրվի» ,- հայտարարել է փոխկանցլերը Berliner Morgenpost-ի հետ զրույցի ժամանակ: Հիշեցնենք, որ նախօրեին Մյունխենում տեղի էր ունեցել ահաբեկչություն որին զոհ էին գնացել տաս մարդ, վիրավորվել մոտ երեսուն մարդ: Նախնական տեղեկություններով ենթադրյալ ահաբեկիչը իրանցի տասնութամյա տղա է եղել, ով եւս ինքնասպան է եղել:
3/7/2016
Պիտակ