Գերմանիայում մաչետեով հարձակումն իրականացնողը սիրիացի փախստական է
https://parstoday.ir/hy/news/world-i27652-Գերմանիայում_մաչետեով_հարձակումն_իրականացնողը_սիրիացի_փախստական_է
Գերմանիայում մաչետեով հարձակում իրականացնողը 21-ամյա սիրիացի փախստական է եղել: Այս մասին հայտնում է Reuters-ը` մեջբերելով գերմանական ոստիկանության խոսնակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2016 04:32 Asia/Tehran
  • Գերմանիայում մաչետեով հարձակումն իրականացնողը սիրիացի փախստական է

Գերմանիայում մաչետեով հարձակում իրականացնողը 21-ամյա սիրիացի փախստական է եղել: Այս մասին հայտնում է Reuters-ը` մեջբերելով գերմանական ոստիկանության խոսնակին:

Տղամարդուն ձերբակալել են անմիջապես հարձակումից հետո Գերմանիայի Ռոյթլինգեն քաղաքում: Ապաստան փնտրող սիրիացին նախկինում ևս ներգրավված է եղել նմանօրինակ միջադեպերում և վնասվածք է հասցրել մարդկանց:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով` իրենք դեռևս տեղեկություն չունեն, թե երբ է սիրիացին ժամանել Գերմանիա, կամ երբ են տեղի ունեցել նախորդ հարձակումները: Հարձակվողը, ըստ երևույթին, միայնակ է գործել: 

10 օրում սա արդեն 4-րդ բռնության դեպքն է իրականացված խաղաղ բնակչության դեմ Արևմտյան Եվրոպայում և 3-րդը՝ հարավային Գերմանիայում, շեշտում է աղբյուրը։