Ժնեւում բացվում Է Սիրիային նվիրված հանդիպումը՝ ՌԴ - ԱՄՆ - ՄԱԿ ձեւաչափով
https://parstoday.ir/hy/news/world-i27820-Ժնեւում_բացվում_Է_Սիրիային_նվիրված_հանդիպումը_ՌԴ_ԱՄՆ_ՄԱԿ_ձեւաչափով
Ժնեւում հուլիսի 26-ին սկսվում Է՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ ՄԱԿ եռակողմ հանդիպումը՝ նվիրված Սիրիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2016 07:28 Asia/Tehran
  • Ժնեւում բացվում Է Սիրիային նվիրված հանդիպումը՝ ՌԴ - ԱՄՆ - ՄԱԿ ձեւաչափով

Ժնեւում հուլիսի 26-ին սկսվում Է՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ ՄԱԿ եռակողմ հանդիպումը՝ նվիրված Սիրիային:

Մասնակիցները կքննարկեն այդ երկրում խաղաղ կարգավորման առաջշարժման հետ կապված հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կառուցողականորեն ենք տրամադրված աշխատելու մեր գործընկերների հետ եւ հուսով ենք, որ կհաջողվի առաջ շարժվել միջսիրիական բանակցությունների հարցում»,- ՏԱՍՍ-ին ասել Է ՌԴ-ի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, որը գլխավորում Է Ռուսաստանի պատվիրակությունը

Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել Է Ժնեւում ՄԱԿ-ին կից Միացյալ Նահանգների ներկայացուցչության աշխատակից Փոլ Փեյթինը, կոնսուլտացիաներում ԱՄՆ-ը ներկայացնում Է Սիրիայի գծով երկրի նախագահի հատուկ դեսպնորդ Մայքլ Ռաթնին:

ՄԱԿ-ից կմասնակցի Սիրիայի գծով գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան:

Բանակցությունների օրակարգը, ինչպես նաեւ դրանց անցկացման վայրն ու ժամանակը չեն հրապարակվում: Միջոցառումը փակ կլինի մամուլի համար: