Բժիշկը, որի վրա կրակել էին Բեռլինի կլինիկայում, մահացել է
https://parstoday.ir/hy/news/world-i27904-Բժիշկը_որի_վրա_կրակել_էին_Բեռլինի_կլինիկայում_մահացել_է
Բժիշկը, որի վրա կրակել էին Բեռլինի կլինիկայում, մահացել է, հայտնել է մայրաքաղաքի ոստիկանությունը իր Twitter պաշտոնական էջում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2016 14:04 Asia/Tehran
  • Բժիշկը, որի վրա կրակել էին Բեռլինի կլինիկայում, մահացել է

Բժիշկը, որի վրա կրակել էին Բեռլինի կլինիկայում, մահացել է, հայտնել է մայրաքաղաքի ոստիկանությունը իր Twitter պաշտոնական էջում:

«Ցավոք Բենջամին Ֆրանկլինի անվան կլինիկայի բժիշկը մահացել է: Ոստիկանության քննիչները հիմա դեպքի վայրում են ու պարզում են հանցագործության հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

DPA գործակալության տեղեկություններով հրաձգությունը կատարվել է դիմածնոտային վիրահատության բաժանմունքում, կլինիկայի աշխատակիցներին բարձր կապով խնդրել են մնալ աշխատասենյակներում ու փակել դռները: Կլինիկայի մուտքի մոտ առնվազն 20 ոստիկանական, փրկարարական ու հրշեջ ծառայության մեքենա է կանգնած, կլինիկայի մուտքը փակ է:

Բեռլինի հարավ–արեւմուտքում գտնվող Բենջամին Ֆրանկլինի անվան կլինիկան Եվրոպայի համալսարանական խոշորագույն Շերիտե չորս կլինիկաներից մեկն է: Շենքը կառուցվել է քսաներորդ դարի վաթսունականներին ու նախատեսված է 900 հիվանդների համար: