Գերմանիան ԵԱՀԿ–ում նախագահության շրջանում կկենտրոնանա նաեւ ԼՂ խնդրի վրա.Շտայնմայեր
https://parstoday.ir/hy/news/world-i28051-Գերմանիան_ԵԱՀԿ_ում_նախագահության_շրջանում_կկենտրոնանա_նաեւ_ԼՂ_խնդրի_վրա.Շտայնմայեր
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Քիշնևում հանդիպել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ, ինչից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2016 12:22 Asia/Tehran
  • Գերմանիան ԵԱՀԿ–ում նախագահության շրջանում կկենտրոնանա նաեւ ԼՂ խնդրի վրա.Շտայնմայեր

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Քիշնևում հանդիպել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ, ինչից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:

Իր ելույթում Շտայնմայերն անդրադարձել է Մերձդնեստրի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ «5+2» ձևաչափով (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, ԵՄ) բանակցությունների վերսկսմանը՝ այն որակելով որպես հակամարտության կարգավորման ճանապարհին կատարված կարևոր քայլ:

«Միայն պահպանելով Մոլդովայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ կարելի է խոսել Մերձդնեստրի կարգավիճակի մասին: Դա մեր տեսլականն է»,- ասել է նա:

Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակ որոշել է կենտրոնական ԵԱՀԿ տիրույթի չկարգավորված հակամարտությունների, այդ թվում նաև Ղարաբաղյան ու Մերձդնեստրի հակամարտությունների վրա:

«Կարծում եմ՝ որ Մերձդնեստրի «սառեցված» հակամարտությունը կարող է արագորեն վերափոխվել «տաք» հակամարտության: Մենք դա տեսել ենք Լեռնային Ղարաբաղի օրինակով: Կարևոր է Մոլդովայում կայունություն ապահովելը»,- ասել է Շտայնմայերը:

http://www.armradio.am/

27/7/2016