ՄԱԿ-ում անհանգստացած են Ինդոնեզիայում նախանշված մահապատիժների առիթով
https://parstoday.ir/hy/news/world-i28144-ՄԱԿ_ում_անհանգստացած_են_Ինդոնեզիայում_նախանշված_մահապատիժների_առիթով
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնն անհանգստություն է հայտնել Ինդոնեզիայում 14 անձի առաջիկա մահապատժի մասին հաղորդագրությունների առիթով՝ հիմնականում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2016 05:06 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում անհանգստացած են Ինդոնեզիայում նախանշված մահապատիժների առիթով

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնն անհանգստություն է հայտնել Ինդոնեզիայում 14 անձի առաջիկա մահապատժի մասին հաղորդագրությունների առիթով՝ հիմնականում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար:

Դատավճիռներն ի կատար են ածվելու այս շաբաթվա ընթացքում, Նուսա-Կամբանգան կղզու բանտում:

«Ինդոնեզիայում մահապատիժների իրագործման՝ հաճախակի դարձած դեպքերը լուրջ մտահոգություն են առաջացնում, եւ ես կառավարությանը կոչ եմ անում անհապաղ դադարեցնել այդ անարդար եւ մարդու իրավունքների հասկացության հետ անհամատեղելի պրակտիկան»,- հայտարարել է ալ-Հուսեյնը:

Գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ 2013 թվականից ի վեր Ինդոնեզիայում արդեն 19 մարդու են մահապատժի ենթարկել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով: Այդպիսով Ինդոնեզիան Հարավ-Արեւելյան Ասիայում մահապատիժների ռեկորդային թվով երկիր է դարձել: