Համաշխարհային հակամարտությունները պարենային ճգնաժամով են սպառնում 56 մլն մարդու
https://parstoday.ir/hy/news/world-i28357-Համաշխարհային_հակամարտությունները_պարենային_ճգնաժամով_են_սպառնում_56_մլն_մարդու
17 երկրի առնչվող ձգձգված հակամարտությունները հանգեցրել են նրան, որ 56 մլն մարդ հայտնվել է «սննդամթերքի և ապրուստի միջոցների սուր ճգնաժամի կամ հումանիտար արտակարգ իրավիճակում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2016 15:45 Asia/Tehran
  • Համաշխարհային հակամարտությունները պարենային ճգնաժամով են սպառնում 56 մլն մարդու

17 երկրի առնչվող ձգձգված հակամարտությունները հանգեցրել են նրան, որ 56 մլն մարդ հայտնվել է «սննդամթերքի և ապրուստի միջոցների սուր ճգնաժամի կամ հումանիտար արտակարգ իրավիճակում»:

RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Պարենի համաշխարհային ծրագրի համատեղ մամլո հաղորդագրության մեջ:

Հրապարակված տվյալներով՝ երկրների ցուցակը, որտեղ պարենային անվտանգությունը ենթարկվում է բացասական ազդեցության շարունակվող հակամարտության պատճառով, գլխավորում են Եմենը և Սիրիան:

Այսպես, ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենում երկրի բնակչության կեսից ավելին՝ 14 մլն մարդ, սննդամթերքի սուր ճգնաժամի վիճակում կամ հումանիտար արտակարգ իրավիճակում են: Սիրիայում շտապ պարենային օգնության, սննդանյութերի և գոյության միջոցների կարիք ունի բնակչության 37%-ը:

Սուր իրավիճակ է նաև Հարավային Սուդանում և Սուդանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Կոլումբիայում, Բուրունդիում, Հաիթիում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Գվինեա-Բիսաուում, Կոտ դ’Իվուար ում, Լիբերիայում, Մալիում, Սոմալիում, Լիբանանում, Իրաքում և Աֆղանստանում: