Ադրբեջանում շիաների լրատվամիջոցների վրա ճնշումներն ավելացել են
Բաքվի կառավարության հակաշիական քաղաքականությունների սրման հետևանքով շիաներին պատկանող ինտերնետային երկու կայք է փակվել:
«Ֆակտ խաբար» լրատվական կայքի հաղորդման համաձայն, շիաներին պատկանող «Ջոնուբ Նյուզ» ինտերնետային կայքը իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն տարածելով բողոքել է այդ երկրում իր կայքի ֆիլտերացման կապակցությամբ:
Հաղորդման համաձայն սկսած անցած շաբաթվանից հասանելի չէ նաև «Էսլամ Ազարի» կայքը:
«Էսլամ Ազարի» և «Ջոնուբ Նյուզ» կայքերի պատասխանատուները շեշտել են.« Չնայած որ Ադրբեջանում ժողովրդին հասանելի չեն այդ կայքերը, սոցկայքերի օգնությամբ մենք շարունակելու են ժողովրդին իրազեկել այդ երկրի մուսուլմաններին ճնշելու կապակցությամբ»:
Քանի ամիս առաջ Ադրբեջանը առանց նախապես տեղեկացնելու դադարեցրել է 12-րդ ալիքի կրոնական թեմաներով արբանյակային հեռարձակումները:
Ադրբեջանում շիաներին պատկանող ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող ճնշումները ավելացել են այն դեպքում, երբ այդ երկրում ազատորեն և շարունակական եղանակով գործունեություն են ծավալում Սիոնիստական ռեժիմին, Բահայիների Զալե աղանդին և վահաբականներին կապված մի շարք ինտերնետային կայքեր:
Փոփոխություններ մտցնելով Ադրբեջանում «Լրատվական ազատության» մասին օրենքի մեջ այդ երկրի պառլամենտը դյուրություններ է ստեղծել ինտերնետային կայքերին և կառավարությանը քննադատող հասարակական ակտիվիստներին դատական պատասխանատվության ենթարկելու գործում:
Ադրբեջանը 9 մլն. 500 հազար բնակչություն ունի, որոնց 85 տոկոսը շիաներ են: