Ինդոնեզիան հրաժարվել է Թուրքիայի պահանջով փակել Գյուլենի հիմնադրամի հետ կապված դպրոցները
https://parstoday.ir/hy/news/world-i28939-Ինդոնեզիան_հրաժարվել_է_Թուրքիայի_պահանջով_փակել_Գյուլենի_հիմնադրամի_հետ_կապված_դպրոցները
Ինդոնեզիայի կառավարությունը հրաժարվել է Անկարայի պահանջով փակել այն դպրոցները, որոնք կապ ունեն Ֆեթհուլլահ Գյուլենի «Հիզմեթ»շարժման հիմնադրամի հետ։ Այս մասին հայտնում է «The Jakarta Post»–ը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 03, 2016 14:13 Asia/Tehran
  • Ինդոնեզիան հրաժարվել է Թուրքիայի պահանջով փակել Գյուլենի հիմնադրամի հետ կապված դպրոցները

Ինդոնեզիայի կառավարությունը հրաժարվել է Անկարայի պահանջով փակել այն դպրոցները, որոնք կապ ունեն Ֆեթհուլլահ Գյուլենի «Հիզմեթ»շարժման հիմնադրամի հետ։ Այս մասին հայտնում է «The Jakarta Post»–ը։

Երկրի արտգործնախարար Ռետնո Մարսուդին հիշեցրել է Անկարային, որ իր երկիրը հարգում է այլ երկրների օրենքներն ու ինքնիշխանությունը, և հույս ունի, որ Ինդոնեզիայի նկատմամբ էլ նույն վերաբերմունքը կլինի:

Խոսքը ինը ուսումնական հաստատության մասին է։ Մարսուդիի խոսքով՝ կրթության նախարարության հետ ացկացվել են խորհրդակցություններ, և այդ դպրոցների կողմից Ինդոնեզիայի օրենքների որեւէ խախտում չի արձանագրվել։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը Գյուլենին երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ է համարում։

7or.am

 

3/7/2016