2016 թվականին համացանցը նոր շեմ կհաղթահարի
(last modified Mon, 08 Feb 2016 06:32:05 GMT )
Փետրվար 08, 2016 10:02 Asia/Tehran
  • 2016 թվականին համացանցը նոր շեմ կհաղթահարի

2016 թվականին գլոբալ ցանցը նոր շեմ կհաղթահարի. համացանցի թրաֆիկի ծավալը կհասնի 1 զետաբայթի (ավելի քան 1 մլրդ տերաբայթ):

Մոլորակի յուրաքանչյուր բնակիչ երեք տարի անց տարեկան միջինը 18 ԳԲ տվյալ կօգտագործի, մինչդեռ 2014 թվականին այդ ցուցանիշը երեք անգամ պակաս էր: Թրաֆիկի այսպիսի աճը բացատրվում է բջջային սարքավորումների տարածմամբ եւ բջջային համացանցի արագության մեծացմամբ: Մասնագետների խոսքով, 2019 թվականին թրաֆիկի 66%-ը բաժին կհասնի անլար ցանցին: Այս մասին գրում է Hi-Tech.Mail.Ru-ն՝ վկայակոչելով Cisco-ն:

Ներկայում թրաֆիկի հիմնական մասը գեներացնում են երաժշտական եւ տեսածառայությունները, ինչպես նաեւ առցանց կինոթատրոնները: 2014 թվականին դրանց մասնաբաժինը կազմել է 39%, իսկ 2019 թվականին կհասնի 62%-ի:

Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում ինտերնետի թրաֆիկի ծավալներն ամենից արագն են աճում. 2019 թվականին այստեղ սպառումը կավելանա 44%-ով: Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում 33%-ի աճ է սպասվում, Լատինական Ամերիկայում՝ 25%: