Մերկելն ու Օլանդը քննարկել են միգրացիոն ճգնաժամը
https://parstoday.ir/hy/news/world-i3082-Մերկելն_ու_Օլանդը_քննարկել_են_միգրացիոն_ճգնաժամը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ստրասբուրգում հանդիպման ժամանակ քննարկել են միգրացիոն ճգնաժամը եւ դրա լուծման հնարավոր ուղիները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 08, 2016 10:10 Asia/Tehran
  • Մերկելն ու Օլանդը քննարկել են միգրացիոն ճգնաժամը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ստրասբուրգում հանդիպման ժամանակ քննարկել են միգրացիոն ճգնաժամը եւ դրա լուծման հնարավոր ուղիները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները համաձայնել են Եվրահանձնաժողովի կողմից ընդունված գործողությունների պլանի առաջնային լինելու հարցում: Այս պլանը ներառում է աջակցություն Հունաստանի սահմանին տիրող իրավիճակի վերահսկողությանը եւ ֆինանսական օգնություն Թուրքիային՝ սահմանափակելու համար փախստականների հոսքը Եվրոպա:

Մերկելն ու Օլանդը քննարկել են նաեւ ԵՄ սպասվող գագաթաժողովի թեմաներն ու իրավիճակը Սիրիայում, հաղորդում է Gazeta-ն: