Ռիոյում զոհված գերմանացի մարզիչն օրգանների դոնոր է դարձել չորս մարդու համար
https://parstoday.ir/hy/news/world-i30898-Ռիոյում_զոհված_գերմանացի_մարզիչն_օրգանների_դոնոր_է_դարձել_չորս_մարդու_համար
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի ժամանակ զոհված՝ թիաոլորասահքի Գերմանիայի օլիմպիական հավաքականի մարզիչ Շտեֆան Հենցեն օրգանների դոնոր Է դարձել չորս մարդու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Die Welt հրատարակությունը:    
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2016 08:50 Asia/Tehran
  • Ռիոյում զոհված գերմանացի մարզիչն օրգանների դոնոր է դարձել չորս մարդու համար

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի ժամանակ զոհված՝ թիաոլորասահքի Գերմանիայի օլիմպիական հավաքականի մարզիչ Շտեֆան Հենցեն օրգանների դոնոր Է դարձել չորս մարդու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Die Welt հրատարակությունը:    

Գերմանական թիմի մարզիչը, տաքսիով ուղեւորվելիս, ենթարկվել Է ավտովթարի, ինչի հետեւանքով գլխի վնասվածքներ Է ստացել: Ավելի ուշ 35-ամյա մարզիչին վիրահատել են նյարդավիրաբուժական բաժանմունքում: Սակայն դա չի փրկել նրա կյանքը, նա մահացել Է օգոստոսի 15-ին:  

Ռիո դե Ժանեյրոյի նահանգի առողջապահության մարմիններում հայտնել են, որ Շտեֆան Հենցեն դարձել Է սրտի, լյարդի եւ երկու երիկամի դոնոր: Գերմանացի մասնագետի օրգանները հաջողությամբ փոխպատվաստվել են այլ մարդկանց: Դրա շնորհիվ հաջողվել Է փրկել չորս մարդու կյանք:

lratvakan.am/

18/8/2016