Բրիտաինայի թարմ օդ է վաճառվում չինացիներին
Բրիտանացի 27-ամյա գործարար Լեո Դո Վաթսը Բրիտանիայի ամառանոցների օդը 80 ֆունտ՝ 115 դոլար արժող շշերում չինացի գնորդներին վաճառելով հազարավոր ֆունտ եկամուտ է վաստակել:
Դո Վաթսը թարմ օդը վերցնում է Դորսեթի, Սամերսեթի, Ուլեզի, Վիլթշայրի ու Եորքշայրի տարածքներից և ապա դրանք շշերի միջոցով առաքում է Չինաստանի ապականված քաղաքներ՝ Պեկինում ու Շանհայում բնակվող իր հաճախորդներին:
Նրա աշխատավորները շշերը հատուկ այդ նպատակով պատրաստված ձկնորսական ուռկանի մեջ դրած վազում են դաշտերի միջով ու լցնում են շշերը: Ապա դրա համար, որ արտադրանքը շրջապատի բույրն ստանա դրանց բերանը 10 րոպե բաց վիճակում են թողնում և զգուշանում, որ դրանք խոտերի կամ միջատների հետ շփվելու պատճառով չաղտոտվեն:
Միայն մի քանի շաբաթվա ընթացքում Դո Վաթսի օդ արտադրող «Էթեր» ընկերությունը կարողացել է 580մլ տարողությամբ 180 տարաներ վաճառել:
Շշերի բերանը բացվելուց հետո հաճախորդը միայն մի քանի վայրկյանով կարող է ճաշակել թարմ օդի հաճույքը:
Դո Վաթսն ասում է, որ թարմ օդ հավաքելու համար երբեմն հաստատվում է լեռան բարձունքին ու երբեմն էլ հովտում: