Երկրում ահաբեկչական վտանգը մեծացել է. Շվեյցարիայի պաշտպանության նախարար
Օգոստոս 28, 2016 15:16 Asia/Tehran
Շվեյցարիայի պաշտպանության նախարար Գի Պարմելենը հայտարարել է, որ երկրում աճել է ահաբեկչական հարձակումների իրականացման վտանգը:
«Անգամ Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում և այլ վայրերում իրականացված ահաբեկչություններից առաջ արված բոլոր հետազոտությունները վկայում էին մեծացած վտանգի մասին»,- ասել է Պարմելենը:
Այժմ, սակայն, իրադրությունը փոխվել է:
«Իրավիճակն էլ ավելի անկայուն է դարձել ոչ միայն Շվեյցարիայում, այլև ողջ աշխարհում»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով՝ երկրի իշխանությունները շարունակում են գնահատել իրավիճակը:
tert.am/
28/8/2016
Պիտակ