Շտայնմայերը սպառնացել է, որ Բունդեսվերը կլքի «Ինջիրլիքի» ավիաբազան
https://parstoday.ir/hy/news/world-i32662-Շտայնմայերը_սպառնացել_է_որ_Բունդեսվերը_կլքի_Ինջիրլիքի_ավիաբազան
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը միջնորդավորված ձևով սպառնացել է, որ Բունդեսվերը կհրաժարվի ԴԱՒՇ-ի դեմ պայքարի գծով միջազգային առաքելությանը հետագա մասնակցությունից, Թուրքիայի տարածքում գտնվող «Ինջիրլիքի» բազան օգտագործելուց, եթե պաշտոնական Անկարան շարունակի խոչընդոտել Բունդեսթագի պատգամավորների այցը «Ինջիրլիք», որտեղ բազավորված են նաև գերմանական ինքնաթիռները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2016 12:53 Asia/Tehran
  • Շտայնմայերը սպառնացել է, որ Բունդեսվերը կլքի «Ինջիրլիքի» ավիաբազան

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը միջնորդավորված ձևով սպառնացել է, որ Բունդեսվերը կհրաժարվի ԴԱՒՇ-ի դեմ պայքարի գծով միջազգային առաքելությանը հետագա մասնակցությունից, Թուրքիայի տարածքում գտնվող «Ինջիրլիքի» բազան օգտագործելուց, եթե պաշտոնական Անկարան շարունակի խոչընդոտել Բունդեսթագի պատգամավորների այցը «Ինջիրլիք», որտեղ բազավորված են նաև գերմանական ինքնաթիռները:

Շտայնմայերը ARD հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ երբ Բունդսթագը դիտարկելիս լինի Թուրքիայում գերմանացի զինծառայողների տեղակայման մանդատի երկարաձգման հարցը, համապատասխան հանձնաժողովների պատգամավորները պետք է հնարավորություն ունենան բազա այցելելու:

Շտայնմայերը հայտարարել է, որ ձգտելու է համոզել թուրքական իշխանություններին, որպեսզի նրանք գերմանացի պատգամավորներին թույլատրեն այցելել «Ինջիրլիքի» բազա:

Դրա հետ մեկտեղ՝ Շտայնմայերը հերքել է իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի պահանջը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Բունդեսթագի պատգամավորներին կթույլատրեն Թուրքիա մուտք գործել միայն այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունը հետ վերցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

«Ես ուղիղ կապ չեմ տեսնում այստեղ և քանիցս այդ մասին հայտարարել եմ թուրք գործընկերներին»,- այդ կապակցությամբ ասել է Շտայնմայերը:

«Ինջիրլիքի» ավիաբազայում գտնվում են Բունդեսվերի հետախուզական ինքնաթիռները և մեկ օդային լիցքավորիչ, ինչպես նաև մոտ 250 զինծառայող: Առաքելության մանդատը լրանում է այս տարվա դեկտեմբերին:

1in.am