Մերկել. Գերմանիան Գերմանիա է մնում
https://parstoday.ir/hy/news/world-i32764-Մերկել._Գերմանիան_Գերմանիա_է_մնում
Գերմանիան Գերմանիա է մնում այն ամենում, ինչը թանկ է մեզ համար: Գերմանական Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2016 05:05 Asia/Tehran
  • Մերկել. Գերմանիան Գերմանիա է մնում

Գերմանիան Գերմանիա է մնում այն ամենում, ինչը թանկ է մեզ համար: Գերմանական Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Մերկելը նշել է, որ այն արժեքներն ու սկզբունքները, որոնցով ապրում է երկիրը, չեն փոխվի: «Դրանք արտացոլվում են մեր լիբերալության, ժողովրդավարության, իրավական պետության եւ սոցիալական շուկայական տնտեսությանը մեր հավատարմության մեջ, որն իր տնտեսական ուժի շնորհիվ աջակցում է ամենաթույլերին»,- նշել է կանցլերը:

Հուլիսի վերջին Գերմանիայում երկու ահաբեկչություն տեղի ունեցավ, որոնց պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն»-ը: Դրանք փախստականներ իրականացրեցին: Անգելա Մերկելն ասել է, որ այդ առումով բնակչության մտահոգությունները «միանգամայն հասկանալի են»: Սակայն, ըստ կանցլերի, ինքը համաձայն չէ պնդմանը, որ հենց միգրանտներն են ահաբեկչությունը Գերմանիա բերել:

News.am