Օլանդը եւ Մերկելը ողջունել են Դոնբասում հաստատված հրադադարը
https://parstoday.ir/hy/news/world-i33037-Օլանդը_եւ_Մերկելը_ողջունել_են_Դոնբասում_հաստատված_հրադադարը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ամբողջությամբ պաշտպանել են ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ Եռակողմ շփման խմբի կողմից Ուկրաինայի հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնեցված ռեժիմը, այն պետք Է սկիզբ դնի կայուն հրադադարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2016 14:52 Asia/Tehran
  • Օլանդը եւ Մերկելը ողջունել են Դոնբասում հաստատված հրադադարը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ամբողջությամբ պաշտպանել են ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ Եռակողմ շփման խմբի կողմից Ուկրաինայի հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնեցված ռեժիմը, այն պետք Է սկիզբ դնի կայուն հրադադարին:

Այդ մասին, ինչես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետը: Հրադադարի հերթական ռեժիմը Դոնբասում ուժի մեջ Է մտել սեպտեմբերի 1-ին Կիեւի ժամանակով կեսգիշերին: Դրա շուրջ կողմերը պայմանավորվել են շփման խմբի՝ օգոստոսի 26-ին Մինսկում կայացած նիստին: Հրադադարը կապված Է ուսումնական տարվա սկսվելու հետ: Կիեւում եւ ինքնահռչակ ԴԺՀ-ում հայտարարել են, որ զինադադարը պահպանվում Է:

lratvakan.am/

1/9/2016