Լոնդոնի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են թռիչքուղում հայտնված ցուցարարների պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i33604-Լոնդոնի_օդանավակայանում_թռիչքները_հետաձգվել_են_թռիչքուղում_հայտնված_ցուցարարների_պատճառով
Լոնդոնի Սիթի օդանավակայանը հետաձգել է մի քանի չվերթներ այն բանից հետո, երբ ցուցարարների խումբը զբաղեցրել է թռիչքուղին, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 06, 2016 08:06 Asia/Tehran
  •  Լոնդոնի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են թռիչքուղում հայտնված ցուցարարների պատճառով

Լոնդոնի Սիթի օդանավակայանը հետաձգել է մի քանի չվերթներ այն բանից հետո, երբ ցուցարարների խումբը զբաղեցրել է թռիչքուղին, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

«Հիմա մենք բոլոր չվերթների ժամանակացույցի խախտումներ ունենք՝ օդանավակայանում բողոքի ակցիայի պատճառով: Ոստիկանությունը գտնվում է դեպքի վայրում»,-ասված է օդանավակայանի Twitter-ի պաշտոնական էջում:

Sky News-ի տվյալներով, ցուցարարների խումբը զբաղեցրել է թռիչքուղին: Միջադեպի մանրամասները եւ ցուցարարների պահանջները չեն հաղորդվում: Ոստիկանության փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցներից ոչ մեկը չի ձերբակալվել:

news.am