Գերմանիան գրեթե 60 մլն եվրո կներդնի Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում
Գերմանիայի կառավարությունը 58 մլն եվրո կներդնի Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում՝ բուդեսվերի առաքելության աջակցության համար, հայտնում է Spiegel-ը՝ հղում կատարելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը:
Նախատեսվում է, որ մոտ 25 մլն եվրո կծախսվի գերմանական բազամաթիրախ Tornado կործանիչների համար օդանավակայան եւ զինվորների բնակության օբյեկտներ կառուցելու նպատակով: Մնացած 30 մլն-ը նախատեսվում է ներդնել ժամանակակից շարժական հրամանատարական կետ ստեղծելու համար: Պաշտպանության նախարարության կարծիքով՝ այդպիսի կետն անհրաժեշտ է անկախ հանգամանքից՝ այն կօգտագործվի Ինջիրլիքում, թե ոչ:
Նախարարությունում հստակեցրել են, որ Գերմանիային իրավունք է վերապահվում Թուրքիայի հետ նոր տարաձայնություններ ծագելու դեպքում շարժական հրամանատարական կետը քանդել: Նախկինում «հայկական բանաձեւը», որով Գերմանիայի խորհրդարանը 1915-ին հայերի նկատմամբ կատարված հանցագործությունները որպես ցեղասպանություն է ճամաչել, փոթորիկ է բարձրացրել Ակարայում եւ Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունների լարվածության պատճառ դարձել: Թուրքիայից մի շարք կտրուկ հայտարարություններ են հնչել գերմանացի խորհրդարանականների հասցեին, որին հետեւել են ոչ պակաս կտրուկ քաղաքական գործողություններ: Մասնավորապես՝ Թուրքիան իր դեսպանին Բեռլինից հետ է կանչել, այնուհետեւ գերմանացի պատգամավորներին արգելել է Ինջիրլիք ավիաբազայում այցելել բունդեսվերի զինծառայողներին:
Պարբերականը նշել է, որ ներդրումներն անհրաժեշտ են գերմանացի զինծառայողների համար: Ընթացիկ տարվա սկզբին Գերմանիան ստիպված էր իր օդանավերը տեղակայել ԱՄՆ վայրէջքային հրապարակներում եւ հետախուզական թռիչքներ կատարելիս հույսը դնել դաշնակիցների տեխնիկական աջակցության վրա:
news.am