Ժնեւում կքննարկեն Հայաստանում, Ուկրաինայում, Սերբիայում, Բելառուսում եւ Լիտվայում նախագծերի հետեւանքները
https://parstoday.ir/hy/news/world-i33865-Ժնեւում_կքննարկեն_Հայաստանում_Ուկրաինայում_Սերբիայում_Բելառուսում_եւ_Լիտվայում_նախագծերի_հետեւանքները
Ժնեւում ընթանում է Կոմիտեի նստաշրջանը, որին հանձնարարված է հետեւել Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին եվրոպական կոնվենցիայի իրականացմանը (Էսպո):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2016 04:54 Asia/Tehran
  • Ժնեւում կքննարկեն Հայաստանում, Ուկրաինայում, Սերբիայում, Բելառուսում եւ Լիտվայում նախագծերի հետեւանքները

Ժնեւում ընթանում է Կոմիտեի նստաշրջանը, որին հանձնարարված է հետեւել Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին եվրոպական կոնվենցիայի իրականացմանը (Էսպո):

Ներկայիս նստաշրջանին Կոմիտեի անդամները կքննարկեն  խորը ջրային «Դանուբ-Սեւ ծով» ջրանցքի շինարարության եւ Տովենյան ատոմային էլեկտրակայանի շահագործման երկարաձգման կապակցությամբ Ուկրաինայի ձեռք առած միջոցները:

Կոմիտեն կքննարկի Սերբիայի  պլանավորած` գորշ ածխով աշխատող էլեկտրակայանի շինարարությունը երկրի հյուսիս-արեւելյան մասում` Դանուբ գետի վրա, Ռումինիայի հետ սահմանին: Կոմիտեի անդամները կվերլուծեն, թե Հայաստանն ինչ է արել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շինարարության էկոլոգիական հետեւանքների գնահատման համար:

Օրակարգում նաեւ Բելառուսի եւ Լիտվայի գործողություններն են, որոնք վերաբերում են Օստրովեցկի ատոմային էլեկտրակայանին:

News.am