ՄԱԿ-ում բացվում Է Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը
https://parstoday.ir/hy/news/world-i34483-ՄԱԿ_ում_բացվում_Է_Գլխավոր_ասամբլեայի_71_րդ_նստաշրջանը
ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում աշխատանքն Է սկսում համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 13, 2016 07:39 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում բացվում Է Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը

ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում աշխատանքն Է սկսում համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բացման պաշտոնական արարողությանը , որը պլանավորված Է Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին, կմասնակցեն ՄԱԿ-ի անդամ 193 երկրների պատվիրակությունները, նրա գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի նախագահ, Ֆիջիի մշտական ներկայացուցիչ Փիթեր Թոմսոնը:

Մինչ այդ ՄԱԿ-ում կկայանա Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի փակման արարողությունը:

Ընդամենը Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի օրակարգում տեղ Է գտել 170 թեմա, այդ թվում՝ խաղաղության եւ անվտանգության պահպանման, ահաբեկչությանը, ռասսայական խտրականությանը եւ այլատեցությանը հակազդման, շրջակա միջավայրի պահպանության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը: Նաեւ կշարունակվի ՄԱԿ-ի, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի  բարեփոխման քննարկումը:

Նստաշրջանի օրացույցի առաջին խոշոր իրադարձությունը կդառնա զանգվածային գաղթի խնդիրների շուրջ բարձր մակարդակի նիստը, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին: Գլխավոր ասամբլեայի հարթակում նման հանդիպում առաջին անգամ Է անցկացվում, դրա անհրաժեշտությունը թելադրված Է Եվրոպայում եւ աշխարհի այլ մասերում տիրող իրադրությամբ: 

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախագահությամբ կկայանա երկրների ղեկավարների գագաթնաժողովը՝ նվիրված փախստականնների հարցերին: Հանդիպմանը երկրներին կառաջադրվի ստանձնել փախստականների ընդունման նոր պարտավորություններ:

Նույն օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կսկսվի ընդհանուր քաղաքական բանավեճը, որին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների շուրջ 150 ղեկավարներ, ինչպես նաեւ արտաքին գործերի 30-ից ավելի նախարարներ: Մեկ շաբաթվա ընթացքում նրանք կարծիքներ կփոխանակեն աշխարհի ընթացիկ իրադրության շուրջ՝ ուշադրությունը դարձնելով մարդկության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների վրա:

Սպասվում Է, որ այս տարի գլխավոր թեմաները կլինեն գլոբալ տաքացումը, ահաբեկչական սպառնալիքը, Սիրիայի հակամարտությունը եւ փախստականների հետ կապված ճգնաժամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am