ՈւԵՖԱ-ի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Չեֆերինը
https://parstoday.ir/hy/news/world-i34636-ՈւԵՖԱ_ի_նախագահ_է_ընտրվել_Ալեքսանդր_Չեֆերինը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահի անունը հայտնի է դարձել Աթենքում ընթացող ՈւԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ:
(last modified 2026-02-25T11:01:30+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 15:14 Asia/Tehran
  • ՈւԵՖԱ-ի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Չեֆերինը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահի անունը հայտնի է դարձել Աթենքում ընթացող ՈւԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ:

ՈՒԵՖԱ-ի նախագահ է ընտրվել Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն:

ՈւԵՖԱ-ի նոր նախագահի պաշտոնին հավակնում էին Չեֆերինը և Նիդեռլանդների արքայական ֆուտբոլային  միության նախագահ Միխայիլ Վան Պրագը:

Այս պաշտոնին հավակնում էր նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը, սակայն սեպտեմբերի 6-ին իսպանացին հանել է իր թեկնածությունը:

Հաշվի առնելով ՈւԵՖԱ-ի նախագահի թեկնածու, Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի` ֆուտբոլի զարգացման ծրագրի կարևորությունը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտնել է, որ առաջիկա ընտրություններում աջակցելու է  այս թեկնածուին:

Armenpress.am