ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի հարցով անցկացրել է արտակարգ հանդիպում
https://parstoday.ir/hy/news/world-i35134-ՄԱԿ_ԱԽ_ն_Սիրիայի_հարցով_անցկացրել_է_արտակարգ_հանդիպում
ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի հարցով անցկացրել է արտակարգ հանդիպում: Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքի ժամանակով ժամը 19.30-ին (Մոսկվայի ժամանակով՝ 02.30-ին): Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով կազմակերպության ներկայացուցիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2016 08:33 Asia/Tehran
  • ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի հարցով անցկացրել է արտակարգ հանդիպում

ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի հարցով անցկացրել է արտակարգ հանդիպում: Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքի ժամանակով ժամը 19.30-ին (Մոսկվայի ժամանակով՝ 02.30-ին): Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով կազմակերպության ներկայացուցիչներին:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիային մեղադրել էր՝ հայտարարելով, որ կոալիցիան Դեյր-էզ-Զորի օդակայանի շրջանում հարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերին:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրանից անմիջապես հետո հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է հրավիրել ՄԱԿ ԱԽ-ի շտապ նիստ և Վաշինգտոնից բացատություն պահանջել կատարվածի կապակցությամբ:

Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ Վաշինգտոնը ափսոսանք է հայտնում սիրիացի զինվորականների մահվան կապակցությամբ: ԱՄՆ զինուժի հրամանատարությունը հայտնել է, որ իրենք անմիջապես դադարեցրել են ԻՊ-ի դեմ ուղղված հարվածները այն բանից հետո, երբ Մոսկվան հայտնել է, որ հնարավոր է՝ իրենց թիրախը ոչ թե ԻՊ-ն է դարձել, այլ սիրիական բանակը:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՆ-ը նախապես տեղեկացրել է ռուսական կողմին ծրագրված հարվածների մասին:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ շաբաթ օրը Դեյր-էզ-Զորի շրջակայքում օդային հարվածներ է հասցրել ԻՊ-ի մատակարարումն ապահովող հինգ ճանապարհի:

 lratvakan.am

18/9/2016/