Բեռլինում Պատգամավորների պալատի ընտրություններ են անցկացվում
Բեռլինում Պատգամավորների պալատի ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին: Ընտրական ձայնի իրավունք ունի շուրջ 2.48 միլիոն մարդ: Այս մասին գրում է Tacc-ը, որը նշում է, որ Պատգամավորների պալատի 130 տեղի համար պայքարում է 21 կուսակցության 652 ներկայացուցիչ:
Անցկացված սոցիալական հարցումների տվյալների համաձայն՝ ընտրություններում հաղթելու է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը Բեռլինում գլխավորում է գործող քաղաքապետ Միխայել Մյուլլերը: Նրանց պատրաստ է սատարել ընտրողների 24%-ը:
Սպասվում է, որ Անգելա Մերկելի կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության օգտին կքվեարկի բեռլինցիների շուրջ 17%-ը: Այդպիսով՝ իշխող կոալիցիան (ԳՍԴԿ և ՔԴՄ) կդադարի գործել, ուստի, այդ ժամանակ, շրջանային նոր կառավարություն ձևավորելու համար հարկ կլինի կազմել նոր կոալիցիոն դաշինք:
18/9/2016