Բեռլինում Պատգամավորների պալատի ընտրություններ են անցկացվում
https://parstoday.ir/hy/news/world-i35176-Բեռլինում_Պատգամավորների_պալատի_ընտրություններ_են_անցկացվում
Բեռլինում Պատգամավորների պալատի ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին: Ընտրական ձայնի իրավունք ունի շուրջ 2.48 միլիոն մարդ: Այս մասին գրում է Tacc-ը, որը նշում է, որ Պատգամավորների պալատի 130 տեղի համար պայքարում է 21 կուսակցության 652 ներկայացուցիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2016 14:43 Asia/Tehran
  • Բեռլինում Պատգամավորների պալատի ընտրություններ են անցկացվում

Բեռլինում Պատգամավորների պալատի ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին: Ընտրական ձայնի իրավունք ունի շուրջ 2.48 միլիոն մարդ: Այս մասին գրում է Tacc-ը, որը նշում է, որ Պատգամավորների պալատի 130 տեղի համար պայքարում է 21 կուսակցության 652 ներկայացուցիչ:

Անցկացված սոցիալական հարցումների տվյալների համաձայն՝ ընտրություններում հաղթելու է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը Բեռլինում գլխավորում է գործող քաղաքապետ Միխայել Մյուլլերը: Նրանց պատրաստ է սատարել ընտրողների 24%-ը:

Սպասվում է, որ Անգելա Մերկելի կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության օգտին կքվեարկի բեռլինցիների շուրջ 17%-ը: Այդպիսով՝ իշխող կոալիցիան (ԳՍԴԿ և ՔԴՄ) կդադարի գործել, ուստի, այդ ժամանակ, շրջանային նոր կառավարություն ձևավորելու համար հարկ կլինի կազմել նոր կոալիցիոն դաշինք:

operativ.am/

18/9/2016