Պայթյուններ՝ Դրեզդենում
Սեպտեմբեր 27, 2016 11:30 Asia/Tehran
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում երկու պայթյուն է որոտացել՝ գրում է Bild-ը:
Պայթյուններից մեկը որոտացել է մզկիթի, երկրորդը՝ կոնգրես-կենտրոնի մերձակա հյուրանոցի մոտ:
«Երկու հարձակումները կապված են միմյանց հետ: Թեև վաղ է ստույգ խոսել պատճառների մասին, մենք ելնում ենք քսենոֆոբիկ դրդապատճառներից: Նաև հնարավոր է՝ կապ կա հաջորդ հանգստյան օրերին Գերմանիայի միասնության օրը նշելու հետ»,- հայտարարել է քաղաքի ոստիկանապետը:
Տուժածների մասին տվյալներ չկան, դեպքի վայրում հերթապահում են իրավապահները:
1in.am
Պիտակ