Ինդոնեզիայի իշխանությունները հրաբխի շրջակայքում որոնում են մոտ 400 զբոսաշրջիկի
https://parstoday.ir/hy/news/world-i36445-Ինդոնեզիայի_իշխանությունները_հրաբխի_շրջակայքում_որոնում_են_մոտ_400_զբոսաշրջիկի
Ինդոնեզիայի իշխանությունները փնտրում են մոտ 400 զբոսաշրջիկի (մեծ մասը՝ օտարերկրացիներ)՝ տարհանելու նրանց Բարուջարի հրաբխի ժայթքումից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2016 08:32 Asia/Tehran
  • Ինդոնեզիայի իշխանությունները հրաբխի շրջակայքում որոնում են մոտ 400 զբոսաշրջիկի

Ինդոնեզիայի իշխանությունները փնտրում են մոտ 400 զբոսաշրջիկի (մեծ մասը՝ օտարերկրացիներ)՝ տարհանելու նրանց Բարուջարի հրաբխի ժայթքումից հետո։

Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյի հայտարարությանը։

«Մենք դեռևս 389 զբոսաշրջիկի ենք որոնում, նրանք հիմնականում օտարերկրացի զբոսաշրջիկներ են։ Մենք պետք է պարզենք նրանց վիճակն ու անհապաղ տարհանում իրականացնենք»,- ասել է նա։

Նա նշել է, որ գրանցվել էին մոտ 400 զբոսաշրջիկներ, ովքեր պատրաստվում էին լեռը բարձրանալ։

Ներկայում տարհանվել է մոտ 1100 մարդ։

1in.am