Բեռլինում ոստիկանությունը կրակել է փախստականի վրա եւ սպանել նրան
https://parstoday.ir/hy/news/world-i36463-Բեռլինում_ոստիկանությունը_կրակել_է_փախստականի_վրա_եւ_սպանել_նրան
Բեռլինի Մոաբիտ շրջանում ոստիկանությունը սպանել է մի փախստականի, գրում է Berliner Morgenpost-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2016 10:57 Asia/Tehran
  • Բեռլինում ոստիկանությունը կրակել է փախստականի վրա եւ սպանել նրան

Բեռլինի Մոաբիտ շրջանում ոստիկանությունը սպանել է մի փախստականի, գրում է Berliner Morgenpost-ը:

Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ 29-ամյա տղամարդը փորձել է դանակով հարձակվել հանրակացարանի իր 27-ամյա հարեւանի վրա, իսկ ոստիկանությունը փորձել է դա կանխել եւ կրակել նրա ուղղությամբ: Դրա հետեւանքով նա մահացու հրազենային վիրավորում է ստացել եւ դեպքից մի քանի ժամ անց մահացել:

27-ամյա փախստականին մեղադրում են սպանվածի 8-ամյա դստեր նկատմամբ ոտնձգությունների մեջ: Ոստիկանությունը փախստականների ճամբար էր եկել կասկածյալին ձերբակալելու համար: Ականատեսների վկայությամբ այն պահին, երբ կասկածյալին ձերբակալել էին, աղջկա հայրը հարձակվել էր նրա վրա, իսկ ոստիկանները կրակ էին բացել:

Ձերբակալվածի նկատմամբ ընթանում է հետաքննություն:

 News.am