Բրազիլական Սան-Պաուլուի բանտից գրեթե 500 կալանավոր է փախուստի դիմել
Բրազիլիայի իշխանությունները հստակեցրել են այն կալանավորների թիվը, ովքեր փախել էին Սան-Պաուլու նահանգի բանտից: Ավելի վաղ հաղորդվում էր ամենաքիչը փախուստի դիմած ամենաքիչը 200 կալանավորի մասին: Սակայն ըստ նոր տվյալների խոսքը գնում է 470 կալանավորի մասին, հաղորդում է Folha de Sao Paulo կայքը:
Փախուստը տեղի է ունեցել անցած հինգշաբթի: Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները՝ կալանավորները ըմբոստացել են, հրկիզել են բանտի մասնաշենքերից մեկն ու փախուստի դիմել:
Բրազիլիայի բանտային հաստատությունների ադմինիստրացիան մանրամասնել է, որ հաջողվել է բռնել 338 կալանավորի: Մնացած 132-ը նախկինի նման ազատության մեջ է:
Ժարդինոպոլիսի բանտը նախատեսված է ավելի քան 1000 կալանավորի համար, սակայն ներկա դրությամբ դրանում կա ավելի քան 1. 8 հազար մարդ:
Tert.am